211652_close_icon
views-count3316 դիտում article-date 09:11 28-03-2018

ԱՄՆ-ի դաշնակցի տարածքում թունավոր հարձակման արձագանքները. «Ամերիկայի ձայն»

Բրիտանիայի տարածքում Ռուսաստանի նախկին գործակալ Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր Յուլիայի դեմ հարձակումը՝ ռուսաստանյան ռազմական նյարդային քիմիական զենքի օգտագործմամբ, հսկայական միջազգային արձագանք է առաջացրել: Միացյալ Նահանգները հրահանգել է վտարել իր տարածքից 60 ռուսաստանցի դիվանագետ և փակել Սիեթլում Ռուսաստանի հյուպատոսությունը: Հաղորդում է [url=https://www.amerikayidzayn.com/a/4319693.html]«Ամերիկայի ձայնը»[/url]: «Մեծ Բրիտանիայի տարածքում իրականացված թունավորումը անչափ անամոթ և չմտածված գործողություն էր, որը վտանգեց բազմաթիվ մարդկանց կյանքեր»,- նշել է Սպիտակ տան փոխխոսնակ Ռաջ Շահը: Միացյալ Նահանգները պատրաստ է աշխատել Ռուսաստանի հետ, սակայն, դա հաճախ թույլ չեն տալիս Մոսկվայի գործողությունները: «Միացյալ Նահանգները դիմել է այս քայլի ՆԱՏՕ-ի դաշնակիցների հետ միասին՝ ի պատասխան Ռուսաստանի կողմից Բրիտանիայի տարածքում իրականացված հարձակմանը»,- ասել է ՌԴ-ում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հանթսմանը: ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Անտոնովը կարծում է, որ Վաշինգտոնի գործողությունները հակասում են նախագահներ Թրամփի և Պուտինի վերջերս տեղի ունեցած կառուցողական հեռախոսազրույցին: Վերլուծաբանների կարծիքով սա կարող է դառնալ Թրամփի վարչակազմի համար շրջադարձային կետ: «Սա փաստացի հայտարարություն է, որ մենք այլևս Ռուսաստանի նման պահվածքի հետ չենք համակերպվելու, որ անորոշությունների և հերքումների հետևում այլևս թաքնվել չի ստացվելու»,- ասում է ՌԴ-ում ԱՄՆ-ի նախկին դեսպան Ալեքսանդր Վերշբոուն: Փորձագետները համոզված են՝ Պուտինի գործողությունները համարժեք են լինելու, սակայն ավելացնում են, որ հավանաբար Մոսկվան ապագայում կրկին անգամ կմտածի ԱՄՆ-ի դաշնակիցների տարածքում նման թունավոր հարձակումներ կազմակերպելուց առաջ:

Նմանատիպ նյութեր