211652_close_icon
views-count9565 դիտում article-date 23:22 27-03-2018

Արթուր Պետրոսյան. Յուրա Մովսիսյանի մասին հարցն ուղղեք ՀՖՖ նախագահին

Մարտի 27-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում Հայաստան – Լիտվա ընկերական [url=https://shamshyan.com/hy/article/2018/03/27/1092421/]խաղից[/url] հետո (0:1) տեղի ունեցավ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանի հետխաղային մամուլի ասուլիսը։ [b]-Պարոն Պետրոսյան, նախորդ ասուլիսին նշեցիք, որ Լիտվայի հավաքականը Էստոնիայի հավաքականի համեմատ խաղամակարդակով ավելի ցածր թիմ էր։ Հիմա՞ էլ եք այդ կարծիքին։ [/b] - Ես խաղամարդակով ցածր արտահայտությունը չեմ արել։ Նշել եմ, որ Էստոնիան ֆիզիկապես ավելի ամուր, ավելի կազմակերպված թիմ է։ Բայց նշել եմ նաև, որ Լիտվայի հավաքականի խաղաոճը ավելի կարճ փոխանցումներով խաղալն է։ Դիտելով Վրաստան – Լիտվա հանդիպումը՝ չեմ կարծում, որ Լիտվայի հավաքականը այն թիմն է, որը կարող էր առաջին խաղակեսում 4 գնդակ ընդունել սեփական դարպասը։ Ուղղակի խաղը նրանց համար բավական անհաջող ընթացավ` ինքնագոլ, 11 մետրանոց։ [b]- Այս խաղի ընթացքում երեք մարտավարություն փորձարկեցիք: Խաղը սկսեցինք 4-4-2 մարտավարությամբ, այնուհետև փոխեցինք 4-2-3-1 մարտավարությամբ, և խաղն ավարտեցինք արդեն 3 պաշտպանով։ Հանդիպման ո՞ր հատվածում թիմի խաղը ձեզ գոհացրեց։ [/b] -Ոչ մի հատվածն էլ չգոհացրեց։ Վերջին 15 րոպեում ինչ-որ բան սկսեց ստացվել, դա էլ թիմի ագրեսիվ խաղի շնորհիվ։ Մենք փորձեցինք այսօր Բալեկյանին և Ադամյանին հարձակման սուր եզրում խաղացնել, բայց ստացվեց բավական անատամ հանդիպում։ Հետո փորձեցինք խաղը ինչ-որ ձև փոխել, բայց չստացվեց։ Այսօրվա մեր խաղի ոչ մի դրվագից էլ գոհ չեմ։ [b]-Ինչու՞ Ռոբերտ Դարբինյանը փոխարինվեց 80-րդ րոպեին մոտ, այլ ոչ թե առաջին խաղակեսից հետո։ Նա իր մեղքի բաժինն ուներ բաց թողած գոլում, մի քանի դրվագում նույնպես սխալվեց։ Ինչո՞վ էր ձեր որոշումը պայմանավորված։ [/b] -Որովհետև սա Ռոբերտ Դարբինյանի առաջին հանդիպումն էր հավաքականի կազմում։ Մեզ համար այսօրվա արդյունքը կարևոր էր, բայց ոչ այդքան կարևոր, որ խաղայինք միայն արդյունքի համար։ Սա ստուգողական խաղ էր, այդ իսկ պատճառով էլ հենց սկզբից հինգ նոր խաղացողներ դուրս եկան խաղադաշտ։ Մեզ պետք է ֆուտբոլիստներ պատրաստել, կամ գոնե հասկանալ, թե ով կարող է զբաղեցնել այդ դիրքը։ Համաձայն եմ ձեզ հետ, չստացվեց։ [b]-Ինչպե՞ս կգնահատեք Հենրիխ Մխիթարյանի խաղը։ Կարծես սա վերջին ժամանակաշրջանում իր ամենադժգույն խաղն էր։ [/b] -Ես կասեի՝ ամբողջ թիմի խաղն էր անհաջող։ Մխիթարյանին հետ էինք քաշել, նա կենտրոնում էր խաղում Ռումյան Հովսեփյանի հետ։ Մեր ամենամեծ խնդիրը այս խաղում այն էր, որ չհասցրեցինք փակել կենտրոնական դիրքը։ Առաջին անգամն էր, որ մենք այս մարտավարությամբ դուրս եկանք դաշտ։ Նորից կրկնեմ՝ չստացվեց։ [b]-Ինչու՞ եք հրավիրել հավաքական Արթուր Քարտաշյանին, եթե նա երկու խաղերում էլ խաղադաշտ դուրս չեկավ։ [/b] -Իրականում այսօր պլանավորել էինք Քարտաշյանին խաղաժամանակ տրամադրել, բայց խաղն այնպես զարգացավ, որ 0-1 պարտվելուց չես կարող պաշտպանի մտցնել դաշտ, պետք է հարձակման գծում փորձես սրել խաղը։ Հակառակ դեպքում նա անպայման դուրս կգար խաղադաշտ։ [b]-Այսօրվա խաղը ստուգողական էր, բայց այնուամենայնիվ՝ որքանո՞վ էր արդարացված մեկնարկային կազմում 4 նորեկ ընդգրկելը։ [/b] -Սա մեր վերջին փորձնական խաղն էր, և մեր հնարավորության չափով փորձարկումներ արեցինք՝ մեր կազմը հասկանալու համար։ Ճիշտ է, շատ ցավալի էր պարտությունը, մեր խաղը լավ չստացվեց, բայց մարզչական շտաբի համար շատ կարևոր է բոլորին գործի մեջ տեսնելը։ [b]-Նորբերտո Բրիասկո Բալեկյանը որքանո՞վ է արժանի մեր հավաքականին։ [/b] -Նորբերտոն արժանի ֆուտբոլիստ է։ Մի մոռացեք, որ նա Արգենտինայից նոր է ժամանել Հայաստան, նոր միջավայր, նոր թիմ, նոր խաղընկերներ, նոր մարզիչ։ Ժամանակ է պետք հարմարվելու համար։ Ես վստահ եմ, որ նա ապագայում կարող է օգուտ տալ Հայաստանի հավաքականին։ [b]-Յուրա Մովսիսյանը փոխել է ակումբային գրանցումը և հիմա խաղում է Եվրոպայում։ Կարո՞ղ է այդ փաստը ազդել՝ նրան հավաքական չհրավիրելու փաստի վրա։ [/b] -Դուք գիտեք, որ ես այդ հարցին պատասխանել չեմ կարող։ Կխնդրեմ այդ հարցն ուղղել ՀՖՖ նախագահին։ [b]-Դուք նշեցիք, որ դիտել եք Վրաստան – Լիտվա խաղը, և վրացիները հանդիպումը բավական ակտիվ էին սկսել։ Ինչու՞ մեր թիմը նման կերպ չգործեցինք։ [/b] -Դուք կարող եք տղաներին հարցնել` առաջադրանքը հենց այդպես էլ տրված էր, պետք էր ակտիվ սկսել խաղը։ Բայց ինչպես արդեն նշեցի՝ մենք բավական անատամ խաղ ցուցադրեցինք։ Մենք ոչ թե մի, այլ 2-3 քայլ էինք ուշանում, և դա անդրադարձավ խաղի վրա։ [b]-Վրաստանը Ազգերի Լիգայում մեր հավանական մրցակիցներից մեկն է։ Ինչպե՞ս կգնահատեք նրանց խաղը՝ հաշվի առնելով այն փաստը, որ այսօր էլ նրանք 2-0 հաշվով հաղթեցին Էստոնիայի ընտրանուն։ [/b] -Լիտվայի հետ խաղը հենց սկզբից բավական ագրեսիվ սկսեցին և փորձեցին ճնշել մրցակցին։ Բավական շարժունակ թիմ է, փոխանցումների որակը բավական բարձր է նրանց մոտ, բավական ուժեղ թիմ է։ [b]-Նշեցիք, որ մեր թիմը անատամ էր գործում։ Հաշվի առնելով Անդոնյանի և Դարբինյանի խաղը՝ չե՞ք կարծում, որ մեր խնդիրը եզրերում էր։ [/b] -Մեր խնդիրը կենտրոնում էր։ Մրցակիցը առավելություն էր ստանում, և մենք մինչև փորձում էինք հասնել նրանց, լիտվացիները ուղղություն էին փոխում։ Ռոբերտ Դարբինյանը գոլի դրվագում սխալվեց, բայց դա կուզեմ կապել առաջին խաղի լարվածության հետ։ Անդոնյանի հետ կապված էլ պետք է նշեմ, որ մենք ունենք հավաքականի մակարդակի ձախ պաշտպան՝ Գագիկ Դաղբաշյանն է։ Քանի որ Գաել Անդոնյանը իր նախկին թիմում այդ դիրքում էր գործում՝ մենք էլ այսօր փորձեցինք նրան այդտեղ։ [b]-Պարոն Պետրոսյան, հանդիպման առաջին կեսում մեր թիմը շատ էր ապավինում երկար փոխանցումներին։ Դա մրցակցի խաղո՞վ էր պայմանավորված, թե դա նույնպես փորձարկումների շարքից էր։ [/b] -Մեր փորձարկումների մեջ չէր մտնում։ Առաջին հերթին հակառակորդը թույլ չէր տալիս, և հետո թիմը չէր շարժվում, ազատ տարածություն չէր բացվում։ [b]-Նշեցիք, որ այս ամենն արդարացում չէր։ Սակայն ի՞նչ անել, որ երկրպագուները չհիասթափվեն այս խաղից։ [/b] -Գիտեք, բավական հետաքրքիր երևույթ է: Երբ Բելառուսին կամ Կիպրոսին հաղթում էինք, երկրպագուներն ասում էին, որ դա ընկերական հանդիպում է, ոչ մի նշանակություն չունի, իսկ հիմա, երբ պարտվել ենք՝ դա մեծ պատմություն է դարձել։ Նորից կրկնեմ՝ մեր գլխավոր խնդիրը ոչ թե արդյունք ապահովելն էր, այլ փորձարկումներ կատարելը և թիմին պաշտոնական խաղերին պատրաստելը։ Փորձարկումներն ավարտվեցին, և մենք մյուս խաղերում կվերադառնանք Բելառուսի կամ Կիպրոսի հետ խաղերում ցույց տված խաղամակարդակին, եթե ոչ ավելի լավ։ Եվ այդ դեպքում հուսամ երկրպագուները չեն հիասթափվի։ [b][/b]-Հենակետային դիրքում նույնպես խնդիրներ ունենք։ Հնարավո՞ր է արդյոք մեկ այլ ֆուտբոլիստ հրավիրել կամ փորձարկել այդ դիրքում։ -Ես համամիտ եմ ձեզ հետ։ Այս պահի դրությամբ Արտակ Եդիգարյանը մարզավիճակի հետ կապված խնդիրներ ուներ, Գոռ Մալաքյանը և Դավիթ Մանոյանը վնասվածք ունեին։ Հավանականություն կա, որ Կառլեն Մկրտչյանը նորից կհրավիրվի հավաքական, սակայն նա նույնպես մարզավիճակի հետ կապված խնդիրներ ունի։ Մինչև հաջորդ հանդիպումը մի քանի ամիս ժամանակ կա, հուսանք նոր խաղացողներ ի հայտ կգան, կամ ֆուտբոլիստները կվերադառնան իրենց լավագույն մարզավիճակին։

Նմանատիպ նյութեր