211652_close_icon
views-count3834 դիտում article-date 21:54 27-03-2018

Փրկարարները համապատասխան օգնություն են ցուցաբերել քաղաքացիներին

Մարտի 27-ին, ժամը 15:35-ին տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Արտաշատ քաղաքի Արազի փողոցի թիվ 45 շենքի (5-րդ հարկ) բնակարաններից մեկի հաշմանդամ բնակչին իր բնակարան բարձրացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները 1974 թ. ծնված Ա. Ն.-ին ցուցաբերել են համապատասխան օգնություն: *** Մարտի 27-ին, ժամը 10:29-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Արտաշատ քաղաքի Արազի փողոցի թիվ 45 շենքի բնակարաններից մեկի սահմանափակ շարժողունակությամբ բնակչին 5-րդ հարկի իր բնակարանից իջեցնելու և ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները քաղաքացուն ցուցաբերել են համապատասխան օգնություն: *** Մարտի 27-ին, ժամը 06:58-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Գառնիի փողոցի թիվ 10 շենքի բնակարաններից մեկի տարեց բնակիչը ընկել և ոտքը կոտրել է. բնակչին գետնից բարձրացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: Փրկարարները քաղաքացուն ցուցաբերել են համապատասխան օգնություն: *** Մարտի 27-ին, ժամը 06:19-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Շիրազի փողոցի թիվ 36 շենքի վերելակում (3-րդ հարկ) քաղաքացի է մնացել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները քաղաքացուն դուրս են բերել վերելակից:

Նմանատիպ նյութեր