211652_close_icon
views-count3103 դիտում article-date 23:18 27-03-2018

Թատրոնի միջազգային օրվա առթիվ թատերարվեստի ոլորտում ներդրած ավանդի համար մի շարք դերասաններ պարգևատրվել են Երևանի քաղաքապետի Ոսկե մեդալով

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Թատրոնի միջազգային օրվա առթիվ, Երևան քաղաքի թատերարվեստի ոլորտում ներդրած ավանդի, գեղարվեստական արժեքների ստեղծման և տարածման համար Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասանուհի Ջուլիետա Ստեփանյանին, Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնի դերասանուհի Մարիետա Նազարյանին և Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի դերասան Սերգեյ Մաղալյանին պարգևատրել է Երևանի քաղաքապետի Ոսկե մեդալով: Թատրոնի միջազգային օրվա առթիվ, Երևան քաղաքի թատերարվեստի ոլորտում գեղարվեստական արժեքների ստեղծման և տարածման համար Հենրիկ Մալյանի անվան կինոդերասանի թատրոնի դերասանուհի Վարդուհի Ռուշանյանը, Երգի պետական թատրոնի արտաքին կապերի պատասխանատու, երգահան Անիտա Հախվերդյանը, Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնի գլխավոր նկարիչ Անտոն Քեշիշյանը և Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի դիրիժոր Հարություն Արզումանյանն էլ պարգևատրվել են «Երևան քաղաքի մշակույթի պատվավոր գործիչ» մեդալով: Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասանուհի Ծովինար Մարտիրոսյանը, Երևանի պետական կամերային թատրոնի դերասանուհի Էվա Խաչատրյանը, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի ներկայացումներ վարող ռեժիսոր Անժետա Պոտոսյանը, Պետական Կամերային երաժշտական թատրոնի դերասան Մարատ Խաչատրյանը, Երևանի Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի դերասան Սամսոն Մովսեսյանը և Երևանի Մհեր Մկրտչյանի Արտիստական թատրոնի դերասան Սարգիս Վարդևանյանն էլ Թատրոնի միջազգային օրվա առթիվ, Երևան քաղաքի թատերարվեստի ոլորտում ունեցած ձեռքբերումների և անձնվեր աշխատանքի համար արժանացել են Երևանի քաղաքապետի պատվոգրերի: Շնորհավորելով Թատրոնի միջազգային օրվա առթիվ՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը թատերարվեստի գործիչներին մաղթել է քաջառողջություն, երջանկություն, ստեղծագործական նորանոր հաջողություններ ու երկար տարիների բեղմնավոր գործունեություն: [b] Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն[/b]

Նմանատիպ նյութեր