211652_close_icon
views-count4083 դիտում article-date 19:58 27-03-2018

Հայկական գինեգործական ընկերությունները «Պրովայն Դուսելդորֆ 2018» միջազգային ցուցահանդեսից վերադարձել են մեդալներով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի աջակցությամբ հայկական գինեգործական 16 ընկերություններ միասնական տաղավարով ներկայացրել են իրենց արտադրանքը Գերմանիայի Դաշնային Հանրապետության Դյուսելդորֆ քաղաքում տեղի ունեցած գինու և ալկոհոլային ըմպելիքների՝ «Պրովայն Դուսելդորֆ 2018» ամենամյա միջազգային ցուցահանդեսին, որը համարվում է խոշորագույններից մեկն աշխարհում: Ընկերությունների կողմից ներկայացվել են ավելի քան 130 տեսակի հանգիստ և փրփրուն գինիներ: Ցուցահանդեսի ամբողջ ընթացքում հայկական տաղավարը այցելուների մեծ հոսք է ունեցել: Մի շարք ընկերություններ ցուցահանդեսից վերադարձել են ոսկե և արծաթե մեդալներով: Ցուցահանդեսի շրջանակում գինեգործ Վիլի Օպիցի կողմից անց է կացվել հայկական գինիների համտես՝ միջազգային լրատվամիջոցների, գինու մասնագետների և առևտրային ներկայացուցիչների համար: Համաձայն նախնական վերլուծությունների` ցուցահանդեսին մասնակցության արդյունքում մասնակից ընկերություններն ընդհանուր առմամբ ունեցել են ավելի քան 500 հանդիպում հնարավոր գնորդների հետ։ Հանդիպումների արդյունքում ձեռք են բերվել 200 նախնական պայմանավորվածություններ: Հայկական տաղավար է այցելել նաև ԳԴՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը: Վերջինս հիմնադրամի գործադիր տնօրեն Զարուհի Մուրադյանի ուղեկցությամբ շրջայց է անցկացրել հայկական տաղավարում, համտեսել գինիները` կարևորելով Հայաստանի մասնակցությունը նման կարևոր ու զանգվածային միջոցառումներին: Ցուցահանդեսին ընդհանուր առմամբ ներկայացված էին ավելի քան 6600 ընկերություններ, այցելուների թիվը կազմել է շուրջ 60.000: [b]ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր