211652_close_icon
views-count11243 դիտում article-date 18:38 27-03-2018

Վեոլիա Ջուրը պարզաբանում է

Տեղեկացնում ենք Ձեզ, որ «Արտակարգ իրավիճակը Վանաձորում 3 օր է՝ պահպանվում է. Լոռու ջրմուղի պատասխանատուները ջայլամի նման գլուխները մտցրել են ավազի մեջ, «նստատեղով էլ ջուր են ծեծում» [url=https://shamshyan.com/hy/article/2018/03/26/1092341/]հրապարակումը [/url]առ 26.03.2018 չի համապատախանում իրականությանը: Վանաձորի Շիրակացի-Նալբանդյան փողոցների հատման վայրում ջրագծի վթարի մասին հաղորդագրությունը Օպերատորի «Հեռախոսային կենտրոնում» գրանցվել է մարտի 26-ին առավոտյան ժամը 08.49-ին: Իսկ Վանաձորից վթարի վերացման աշխատանքների մասին զեկուցվել է նույն օրը երեկոյան ժամը 19.32-ին: Այնպես որ ջուրը 3 օր անարգել չի հոսել: Ջրմուղագործերն էլ գլուխներն ավազի մեջ չեն մտցրել, ինչպես համարձակ նշվում է հաղորդագրության մեջ: Ավելին, վերջիններս վթարը վերացնելուց անմիջապես հետո մեկնել են նորոգելու «Նովոսելցովո - Վանաձոր» մայրուղային ջրատարը, պայմանավորված դեպի Վրաստան տանող միջպետական ճանապարհի վերակառուցման աշխատանքներով: Հիմա էլ նրանք այնտեղ են, գործ են անում, ու ժամ չեն հարցնում: Նրանք կվերադառնան տուն միայն աշխատանքների ավարտից հետո՝ գիշերը կամ վաղը, երբ հաստատ համոզվեն, որ քաղաքի շուրջ 60 տոկոսի ու հարակից 13 գյուղերի ջրամատակարարումը վերսկվել է: Բայց, ընդունեք, մարդկանց համեստությունը չարաշահելն էլ ճիշտ չէ: Նրանք էլ են հարգանք պահանջում, հատկապես երբ խոսքը ընդամենը հրապարակումից առաջ տեղեկատվությունը ստուգելու մասին է: Համաձայնվեք, շատ չէ նրանց ուզածը: Եւ օրինական: Հուսով ենք, որ հետագայում այն հաշվի կառնվի: Ի դեպ, Լոռու ջրմուղ այլեւս չկա՝ 2017թ. հունվարից: Կա Վեոլիա ջուր, որը անցած մեկ տարում արդեն հասցրել է շատ հարցեր լուծել Վանաձորում: Հետագա համագործակցության ակնկալիքով՝ [b]Վեոլիա Ջուր ՓԲԸ [/b] Տեսանյութը՝ Նարեկ Լալայանի
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր