211652_close_icon
views-count2363 դիտում article-date 23:07 27-03-2018

ԱՄՆ Չիկագոյում բացվել է ՀՀ պատվո հյուպատոսություն

Մարտի 22-ին տեղի ունեցավ Չիկագոյում Հայաստանի Հանրապետության պատվո հյուպատոսության բացման պաշտոնական արարողությունը (հյուպատոսական շրջանը ներառում է ԱՄՆ Իլինոյ, Միսուրի, Այովա, Վիսկոնսին ու Մինեսոտա նահանգները): Չիկագոյի կենտրոնում գտնվող Հայաստանի նոր հյուպատոսական ներկայացուցչությունում տեղի ունեցած բացման ու պատվո հյուպատոս Օսկար Թաթոսյանի պաշտոնավարման մեկնարկի ազդարարման հանդիսավոր արարողությանը հաջորդեց դիվանագիտական ընդունելություն Չիկագոյի պատմական ‘Union League Club’-ում: Ներկաներին ողջունեցին Չիկագոյի քաղաքապետ Ռահմ Էմանուելը, Հայաստանյայց Առաքելական եկեղեցու ԱՄՆ Արևելյան թեմի առաջնորդ Տեր Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը և ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Գրիգոր Հովհաննիսյանը: Հանդիսությանը ներկա էին 400-ից ավելի հյուրեր, այդ թվում` Իլինոյ նահանգի կոնգրեսականներ, Չիկագոյի հյուպատոսական կորպուսի անդամներ, ինչպես նաև տեղի ամերիկահայ համայնքի ներկայացուցիչներ: Միջոցառմանը ելույթ ունեցավ նաև Սմիթսոնիան հաստատության հատուկ ծրագրերի տնօրեն Հալե Բաթվինը, ով ներկայացրեց հունիսի 27-ից հուլիսի 8-ը Վաշինգտոնում կայանալիք Սմիթսոնիան Ֆոլքլայֆ փառատոնին Հայաստանի` որպես հատուկ հրավիրյալ հյուրի, մասնակցության մանրամասները:

Նմանատիպ նյութեր