211652_close_icon
views-count9291 դիտում article-date 14:58 27-03-2018

Լիոնել Մեսի. Ինձ դժվար է Դիբալայի հետ միասին խաղալ

Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսին համաձայնվել է թիմակից Պաուլո Դիբալայի այն արտահայտությանը, որ իրենց դժվար է միասին խաղալ: «Ես զրուցել եմ Պաուլոյի հետ նրա մեկնաբանությունների առթիվ: Նրա խոսքերը ճիշտ են: «Յուվենտուսում» նրա խաղում է այնպես, ինչպես ես՝ «Բարսելոնայում». մենք տեղաշարժվում ենք միևնույն գոտիներով: Երբ մենք հավաքականի կազմում խաղադաշտ մտանք, նա պետք է ավելի շատ ձախից խաղար: Միգուցե, սա սովոր չէ դրան: Մեզ դժվար է միասին խաղալ, քանի որ ես հազվադեպ եմ ձախ եզր տեղաշարժվում: Երբ խաղում ենք աջից, կարող ենք կենտրոն շարժվել և մեր առջև բացվում է ամբողջ խաղադաշտը», ասել է Մեսին:

Նմանատիպ նյութեր