211652_close_icon
views-count11488 դիտում article-date 16:42 27-03-2018

Մարտի 28-ը Ռուսաստանում սգո օր է հայտարարվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրաման է ստորագրել Կեմերովոյի ողբերգության հետ կապված՝ մարտի 28-ը համառուսական սգո օր հայտարարելու մասին։ Այդ մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ Ria Novosti-ի փոխանցմամբ՝ Կեմերովոյի փոխմարզպետը ծնկաչոք ներողություն է խնդրել տեղի ունեցածի համար։ Հիշեցնենք, որ կիրակի «Зимняя вишня» առևտրաժամանցային կենտրոնում բռնկված հրդեհը 64 մարդու կյանք է խլել, նրանցից 41-ը երեխաներ էին։ Հիվանդանոցներում է մնում 13 տուժած։ Ոստիկանությունը դեպքի առնչությամբ մի քանի հոգու է ձերբակալել։ Այսօր առավոտյա Կեմերովո է այցելել Պուտինը և ծաղիկներ խոնարհել առևտրի կենտրոնի դիմաց, այցելել է նաև տուժածներին և խորհրդակցություն անցկացրել աղետի հետևանքների վերացման ուղղությամբ։ ՌԴ նախագահը խոստացել է պատժել բոլոր մեղավորներին։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր