211652_close_icon
views-count15957 դիտում article-date 14:13 27-03-2018

Կեմերովոյում հրդեհից զոհվածների թվում 41 երեխա կա

Կեմերովոյի «Զիմնյայա վիշնյա» առևտրաժամանցային կենտրոնում տեղի ունեցած խոշոր [url=https://shamshyan.com/hy/article/2018/03/26/1092266/]հրդեհին [/url]զոհ է գնացել 41 երեխա: Այդ մասին հայտնում է Interfax-ը՝ հղում անելով զոհվածների ցուցակներին, որոնք փակցված են ողբերգության զոհերի ազգականների կողմից ստեղծված շտաբում: Նշված ցուցակներում 64 զոհվածների ազգանուններն են, որոնցից 41-ն անչափահասներ են: Զոհվածների ազգականների նախաձեռնող խմբի անդամները, ովքեր այցելել են Կեմերովոյի դիարան, հաստատել են կենտրոնում բռնկված հրդեհից 64 մարդու զոհվելու վերաբերյալ պաշտոնական տվյալների հավաստիությունը:

Նմանատիպ նյութեր