211652_close_icon
views-count3055 դիտում article-date 12:55 27-03-2018

Ստեղծվել է արոտավայրերի և խոտհարքների կայուն կառավարմանն ուղղված ծրագրերի համակարգման հարթակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամը գործընկեր կազմակերպություններ «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի և Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության հետ համատեղ կազմակերպել էր սեմինար-քննարկում` նվիրված բնական կերհանդակների` արոտավայրերի և խոտհարքների, կառավարմանն ուղղված ծրագրերի համատեղ իրականացմանը: Այդ նպատակով ստեղծվել է համագործակցության հարթակ, որը միտված կլինի ոլորտի շահագրգիռ գերատեսչությունների ու կազմակերպությունների համագործակցությանն ու ոլորտում առկա խնդիրների լուծման գործընթացի համակարգմանը` նպատակ ունենալով ապահովել համայնքների սոցիալ-տնտեսական զարգացումը: Համագործակցության շրջանակում նախատեսվում է բնական կերային հանդակների կայուն կառավարման միասնական մոտեցման մշակում և կիրառում` տեղական փորձի տարածման և միջազգային փորձի տեղայնացման միջոցով: Քննարկմանը ներկա էր նաև ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Աշոտ Հարությունյանը, որն ընդգծել է հարթակի շրջանակում ակտիվ համագործակցության կարևորությունը: Հիմնադրամի ծրագրերի կառավարման և զարգացման տնօրեն Գեորգի Խաչատրյանն իր հերթին նշել է, որ տարբեր կառույցների կողմից նույն ոլորտում իրականացվող ծրագրերը համակարգման կարիք ունեն: Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամը ստանձնելու է հարթակի գործունեության ընդհանուր համակարգումը, ոլորտի գործող օրենսդրության բարելավմանն ուղղված առաջարկություններով պետական քաղաքականության ձևավորումը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր