211652_close_icon
views-count6017 դիտում article-date 08:34 27-03-2018

ԱՄՆ Պետքարտուղարության հայտարարությունը Ռուսաստանի կողմից թունավոր գազի կիրառման մասին. «Ամերիկայի ձայն»

Մարտի 4-ին Ռուսաստանը ռազմական կիրառման քիմիական թունավոր գազ է կիրառել՝ փորձելով սպանել Մեծ Բրիտանիայի մի քաղաքացու և նրա դստերը։ Այս մասին ասված է Միացյալ Նահանգների Պետքարտուղարության հայտարարության մեջ։ Հաղորդում է [url=https://www.amerikayidzayn.com/a/4316528.html]«Ամերիկայի ձայնը»[/url]: Մարտի 26-ին հրապարակված [url=https://www.state.gov/r/pa/prs/ps/2018/03/279552.htm]հայտարարության[/url] մեջ նշվում է. «Մեր դաշնակից պետության դեմ իրականացված այս հարձակումը անթիվ մարդկանց կյանք է դրել վտանգի տակ և լուրջ վնասներ հասցրել երեք անձանց, այդ թվում՝ մեկ ոստիկանի»։ ԱՄՆ-ի արտաքին գերատեսչությունը հայտնում է, որ ի պատասխան Քիմիական զենքերն արգելելու մասին միջազգային պայմանագիրը ոտնահարելու փաստին, Միացյալ Նահանգներն այստեղ գործող երկու առաքելություններից այսօր արտաքսում է ռուս 48 պաշտոնյաների։ «Մենք նաև պահանջում ենք, որ Ռուսաստանի կառավարությունը մինչև 2Օ18 թվականի ապրիլի 2-ը փակի Սեաթըլ քաղաքում իր հյուպատոսությունը։ Մենք այս գործողություններին ենք դիմում ցուցադրելու համար Միացյալ Թագավորության հետ մեր անխախտ համերաշխությունը և լուրջ հետևանքներ հարուցելու Ռուսաստանին՝ միջազգային չափանիշները պարբերաբար ոտնահարելու պատճառով»։ ԱՄՆ-ի Պետքարտուղարության հայտարարության մեջ ասված է, որ սկսվել է նաև ՄԱԿ-ի Ռուսական առաքելությունից հետախուզության 12 անդամների արտաքսելու գործընթաց։ ԱՄՆ-ի Պետքարտուղարության հայտարարությունն ավարտվում է հետևյալ խոսքերով. «Միացյալ Նահանգները կոչ է անում Ռուսաստանին ընդունել իր գործողությունների պատասխանատվությունը և, որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ, աշխարհին ցուցադրել միջազգային խաղաղությունն ու անվտանգությունը պահպանելու համար միջազգային պարտավորությունները հարգելու իր կարողությունը»։

Նմանատիպ նյութեր