211652_close_icon
views-count4195 դիտում article-date 23:31 26-03-2018

Հայաստանի պատվիրակությունը մասնակցել է «Ասիայի երեխաներ» առաջին միջազգային մարզական ձմեռային խաղերի սեմինարին. ՖՈՏՈՇԱՐՔ

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Գաբրիել Ղազարյանը և նախարարության աշխատակազմի ղեկավար Վահե Էլոյանը մասնակցել են մարտի 20-ից 24-ը Հարավային Սախալինում կայացած «Ասիայի երեխաներ» առաջին միջազգային ձմեռային խաղերին մասնակցող երկրների պատվիրակությունների ղեկավարների սեմինարին: Խաղերի կազմակերպիչները ներկայացրել են այն մարզական կառույցները, որտեղ 2019 թվականին անցկացվելու են առաջին ձմեռային խաղերը: Սեմինարի ընթացքում մասնակիցները քննարկել են կազմակերպչական հարցեր, բանախոսներն անդրադարձել են սպորտի՝ որպես միավորող և համախմբող ուժի կարևորությանը, ինչպես նաև խոսել են «Ասիայի երեխաներ» միջազգային մարզական ձմեռային խաղերի միջոցով ձմեռային մարզաձևերի զարգացման և մասսայականացման մասին: ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության պատվիրակությունը եղել է «Գոռնի Վոզդուխ» («Горный Воздух») մարզահամալիրում, տեղում ծանոթացել մարզական ենթակառուցվածքներին և մրցումների պայմաններին: Հիշեցնենք, որ պատանի հայ մարզիկները 2016 թվականին առաջին անգամ հաջողությամբ մասնակցել են նաև «Ասիայի երեխաներ» ամառային մարզական խաղերին և այդ խաղերում նվաճել 7 մեդալ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+

Նմանատիպ նյութեր