211652_close_icon
views-count55726 դիտում article-date 19:06 26-03-2018

2 տարեկան և 3 ամսական տղա երեխաների մայրը դիմում է համայն հայությանը` օգնություն ստանալու ակնկալիքով. տան վարձը չտալու պատճառով նրանք կարող են հայտնվել բաց երկնքի տակ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

29-ամյա Մարինե Մելքոնյանը ամուսնու՝ 32-ամյա Դավիթ Վարդանյանի հետ, մոտ 1 տարի է՝ ապրում է վարձակալությամբ: Ամուսնական 4 տարիներին այնքան սոցիալ-կենցաղաին խնդիրներ չեն ունեցել, ինչքան վերջին ժամանակներում: Երիտասարդ կինը չի կարողանում նույնիսկ 3 ամսական եւ 2 տարեկան որդիների համար սնունդ գնել: Վարձով բնակվող ընտանիքի միակ հույսը Դավիթի արտագնա աշխատանքն էր, որն էլ արդեն չկա: Տան տերը ամեն օր զգուշացնում է, որ եթե տան վարձը չտան, դուրս կհանի: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում Մարինեն ասաց. -Ամուսինս հիմա հիմնական աշխատանք չունի, օրը մի տեղ մեկի համար բանվորություն է անում, եթե, իհարկե, գոնե դա լինում է: Երեխաս հաց կամ կոնֆետ ասելով՝ ման ա գալիս, չգիտեմ ինչ տամ, որ ուտի: Խանութներն էլ արդեն ամաչում եմ պարտք անեմ, որովհետեւ չգիտեմ` էդ պարտքերը ոնց եմ տալու: Մեզ օգնություն էին տվել «Հիպ» կերերից, բայց որ դրանից աղիքային վարակ սկսվեց երեխայիս մոտ, էլ չեմ կարողանում տալ: Բժիշկը ասեց կամ «Նան», կամ «Սիմիլակ» տամ, բայց ոչ մի հնարավորություն չունեմ գնելու: Դեղատներում էլ իմ ունեցած կերը չեն փոխում բժշկի նշանակածով: Մարինեն ևս առողջական խնդիրների ունի, սակայն սոցիալական անապահովության համար իրենց միավորները չեն բավարարում, որ նա պետպատվերի շրջանակում հետազոտություն անցնի եւ վիրահատվի: Ընտանիքին օգնել ցանկացողները կարող են զանգահարել [b]094 212732 հեռախոսահամարով,[/b] կամ գումար փոխանցել հետեւյալ հաշվեհամարին` [b]Արդշինբանկ 2470058048900010 USD 2470058048900000 AMD:[/b] Լուսանկարները և տեսանյութը` Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 19+
19+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր