211652_close_icon
views-count13278 դիտում article-date 17:40 26-03-2018

Հավակնորդների մրցաշար. Կարուանա-Արոնյան. ուղիղ միացում

Բեռլինում մեկնարկել է շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի նախավերջին՝ 13-րդ տուրը։ Հայկական առաջատար գրոսմայստեր Լևոն Արոնյանը սևերով կխաղա ամերիկացի Ֆաբիանո Կարուանայի հետ, որը ռուսաստանցի Սերգեյ Կարյակինի հետ գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ Ինչպե արդեն նշել էինք, մրցաշարային իրավիճակը բավական խճճված է և բոլոր պարտիաները կարող են ազդեցություն թողնել չեմպիոնի կոչման համար պայքարում: [b]Հավակնորդների մրցաշար, 13-րդ տուր [/b]Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ) ) - Լևոն Արոնյան (Հայաստան) Ուեսլի Սո (ԱՄՆ) - Սերգեյ Կարյակին (Ռուսաստան) Շաքրիյար Մամեդյարով (Ադրբեջան) - Ալեքսանդր Գրիշչուկ (Ռուսաստան) Դին Լիրեն (Չինաստան) - Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան) Մրցաշարային դրությունը 12-րդ տուրից հետո. Կարյակին, Կարուանա՝ 7-ական միավոր, Դին Լիրեն, Գրիշչուկ, Մամեդյարով՝ 6.5-ական, Կրամնիկ՝ 5.5, Սո՝ 5, Արոնյան՝ 4: 13-րդ տուրի բոլոր պարտիաների ուղիղ ընթացքը՝ այստեղ.
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր