211652_close_icon
views-count8370 դիտում article-date 16:15 26-03-2018

«Բարսելոնան» անընդունելի է համարել Ումտիտիի պահանջները

«Բարսելոնայի» պաշտպան Սամուել Ումտիտին կարող է լքել թիմը: Կատալոնական ակումբը չի կարողանում 24-ամյա խաղացողի հետ համաձայնության գալ նոր պայմանագրի շուրջ: «Բարսելոնայի» ղեկավարությունը անընդունելի է համարել ֆրանսիացի պաշտպանի ֆինանսական պահանջները: Ումտիտին ցանկանում է աշխատավարձի չափով թիմում երկրորդը լինել և վաստակել Լուիս Սուարեսի և Անդրես Ինյեստայի չափ, սակայն ակումբում աշխատավարձի նման բարձրացումը անհիմն են գտնում: Ումտիտիին ցանկանում է ձեռք բերել «Մանչեսթեր Յունայթեդը»: Թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն անձամբ է նրան զանգել՝ հնարավոր տրանսֆերի կապակցությամբ: Ումտիտիի գործող պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչև 2021 թվականը, իսկ հրաժարագինը կազմում է 60 մլն եվրո:

Նմանատիպ նյութեր