211652_close_icon
views-count11789 դիտում article-date 13:48 26-03-2018

Նախկին հանրակացարանային շենքում վարձակալությամբ ապրող Հակոբյանների ընտանիքը օգնության կարիք ունի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Նոր Նորքի նախկին հանրակացարանային շենքում վարձակալությամբ ապրող Հակոբյանների ընտանիքը օգնության կարիք ունի: 3-րդ կարգի ցմահ հաշմանդամ, 64-ամյա Սիլվա Հակոբյանը ապրում է իր դստեր՝ 36-ամյա Արմինե Հակոբյանի և թոռնիկի՝ 4-ամյա Ալեքս Հակոբյանի հետ: Ընտանիքը միչև Սիլվայի վիրահատությունը և կրկին վիրահատության անհրաժեշտության ի հայտ գալը, ֆինանսական խնդիրներ չի ունեցել: Այսօր՝ մարտի 26-ին, [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում պատմեցին, որ Արմինեի աշխատանքով, թոշակով ապրել են՝ վճարելով թե տան վարձը, թե կոմունալ վճարումները և թե սննդի գումարը, սակայն, երբ Սիլվային վիրահատել են և նրա մոտ առաջացել է կրկին վիրահատության անհրաժեշտություն և գամվել է մահճակալին, Արմինեն կորցրել է աշխատանքը և սկսել են պարտքեր կուտակվել: Այժմ ընտանիքն այնքան պարտքեր, վարկեր է կուտակել, որ չգիտեն՝ ինչպես հաղթահարեն, օգնության ձեռք մեկնող բարեկամ, հարազատ չունեն: Նրանց միակ հույսը բարեգութ մարդիկ են, ովքեր ինչ-որ կերպ օգնության ձեռք կմեկնեն սոցիալապես անապահով ընտանիքին: Ներկայացնում ենք Արմինեի հեռախոսահամարը՝ ակնկալելով, որ հրապարակումն արձագանք կստանա՝ [b]077 36-62-08 [/b] Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 12+
12+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր