211652_close_icon
views-count20545 դիտում article-date 10:30 26-03-2018

Խոշոր ավտովթար Էջմիածնում. բախվել են Mercedes-ն ու Opel-ը. Opel-ն էլ բախվել է կայանված Nissan-ին. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ մարտի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրոմ։ Ժամը 22։10-ի սահմաններում Էջմիածին քաղաքի Սպանդարյան փողոցում բախվել են Էջմիածին քաղաքի բնակիչ՝ 39-ամյա Արմեն Ղազարյանի վարած Mercedes մակնիշի 71 QD 100 համարանիշի և Արմավիրի մարզի Դաշտ գյուղի բնակիչ՝ 57-ամյա Արսեն Դարբինյանի վարած Opеl Astra մակնիշի 34 RP 138 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարից հետո Opel-ը բախվել է Էջմիածին քաղաքի բնակիչ՝ 29-ամյա Վլադիմիր Ամիրյանի կողմից ճանապարհի աջ հատվածում կայանված Nissan Tiida մակնիշի 35 ՕC 854 համարանիշի ավտոմեքենային։ Վթարի հետևանքով վարորդներից Ա. Դարբինյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Վաղարշապատի բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Տիգրան Գրիգորյանի, դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցէլ ոստիկանության Վաղարշապատի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Գևորգ Հակոբյանի գլխավորությամբ։ Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի ավագ հետաքննիչ Գևորգ Եղիազարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 25+
25+

Նմանատիպ նյութեր