211652_close_icon
views-count23245 դիտում article-date 23:40 25-03-2018

Դուբայում աճուրդում ռեկորդային գնով վաճառվել է Եգիպտոսի վերջին թագավորի ժամացույցը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Դուբայում Christie's-ի կազմակերպած աճուրդում ռեկորդային՝ 912,5 հազար դոլարով վաճառվել է Եգիպտոսի վերջին թագավոր Ֆարուքի ժամացույցը: Patek Philippe-ի ձեռքի ժամացույցը՝ 18 կարատանոց ոսկուց և կաշվե գոտուց, թագավորի հատուկ պատվերով պատրաստվել էր 1944 թվականին: Ժամացույցի կափարիչին փորագրված է թագը, վերևում՝ աստղ և կիսալուսին, իսկ ներքևում՝ թագավորի անվան առաջին տառը. F: Ֆարուքը Եգիպտոսի ու Սուդանի թագավորն էր 1936-1952 թվականներին: Ընդհանուր առմամբ՝ 1518 համարով, թողարկվել է այդ մակնիշի 281 ժամացույց: Ենթադրվում էր, որ արքայական ժամացույցը մերձավորարևելյան աճուրդի գլխավոր լոտը կդառնա: Ժամացույցի մեկնարկային գինը կազմել է 800 հազար դոլար: Գնորդը, որը աճուրդին մասնակցել է հեռախոսակապով, գերադասել է անհայտ մնալ: Նույն աճուրդում 162,5 հազար դոլարով վաճառվել են Արաբական Միացյալ Էմիրությունների վարչապետի, պաշտպանության նախարարի, ինչպես նաև՝ Դուբայի էմիրաթի ղեկավարի ժամացույցները: Աճուրդի վաճառքների ընդհանուր ծավալը կազմել է 7 մլն դոլար:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր