211652_close_icon
views-count14385 դիտում article-date 23:23 25-03-2018

Մինո Ռայոլա. Գվարդիոլան վախկոտ շան մեկն է

Ֆուտբոլային գործակալ Մինո Ռայոլան, որի հաճախորդներ են հանդիսանում Զլաթան Իբրահիմովիչն ու Հենրիխ Մխիթարյանը, խիստ քննադատության է ենթարկել «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլային: «Գվարդիոլան հիանալի մասնագետ է, բայց որպես մարդ՝ բացարձակ զրո է: Նա պարզապես վախկոտ շան մեկն է: Նա իրեն պահում է դասական սուրբի պես: «Արեք այն, ինչ՝ ասում եմ, բայց մի արեք այն, ինչ՝ ես եմ անում: Եթե նա այս տարի «Մանչեսթեր Սիթիի» հետ հաղթի Չեմպիոնների լիգայում, նա կընդգծի իր գերազանցությունը որպես մարզիչ, սակայն ես նրան կատեմ: Գվարդիոլան «Բարսելոնայում» Զլաթանին վստահեցնում էր, որ վերջինս ցանկացած հարցով կամ խնդրանքով կարող է իրեն դիմել, բայց հետո պարզապես սկսել անտեսել խաղացողին: Նա Զլաթանին նույնիսկ չէր բարևում: Այդպես վարվեց Գվարդիոլան նաև Մաքսվելի հետ, մինչդեռ վերջինս հիանալի տղա է: Դա է պատճառը, որ ես Զլաթանին պարզապես խորհուրդ տվեցի իր «Ֆերարին» կայանի Գվարդիոլայի տեղում», ասել է Ռայոլան:

Նմանատիպ նյութեր