211652_close_icon
views-count26339 դիտում article-date 19:30 25-03-2018

25-ամյա խորվաթ ֆուտբոլիստ Բոբանը գնդակով կրծքին հարված ստանալով, մահացել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Խորվաթիայում խաղի ժամանակ մահացել է 25-ամյա կիսապաշտպան Բրունո Բոբանը: Ողբերգությունը տեղի է ունեցել խորվաթական 3-րդ լիգայի «Մարսոնիա» և «Սլավոնիա» թիմերի միջև խաղի ժամանակ: Գնդակը դիպել է ֆուտբոլիստի կրծքի հատվածին, որից հետո Բոբանը վայր է ընկել: Բժիշկները փորձել են ուշքի բերել ֆուտբոլիստին, խաղադաշտ է եկել շտապօգնության մեքենան: Սակայն որոշ ժամանակ անց արձանագրվել է խաղացողի մահը: Պատճառներն առայժմ չեն նշվում: Նշվում է, որ մի քանի ամիս առաջ մահացել էր Բոբանի հայրը, իսկ նրա եղբայրը՝ Գաբրիելը, ներկայումս խաղում է Խորվաթիայի բարձրագույն լիգայում հանդես եկող «Օսիեկում»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր