211652_close_icon
views-count12769 դիտում article-date 18:10 25-03-2018

Հավակնորդների մրցաշար. Ամեն ինչ ծայրաստիճան խճճվեց

Բեռլինում կայացավ շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի 12-րդ տուրը: Հայաստանի առաջատար գրոսմայստեր Լևոն Արոնյանը սև խաղաքարերով ոչ-ոքի խաղաց ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկի հետ: Եթե Արոնյանի դեպքում այս ոչ-ոքին մրցաշարային առումով որևէ նշանակություն չունի, ապա տուրի մյուս պարտիաների արդյունքները ծայրահեղ խճճեցին մրցաշարային իրավիճակը: Մինչև այս տուրն առանց պարտության ընթացող ամերիկացի գրոսմայստեր Ֆաբիանո Կարուանան, որը միանձնյա առաջատարն էր, և նրան հետապնդող ադրբեջանցի Մամեդյարովը համերաշխորեն պարտություններ կրեցին: Կարուանան սևերով պարտվեց ռուսաստանցի Կարյակինին, որը ոչ այնքան հաջող մեկնարկից հետո՝ 2 պարտություն, այնպիսի թափ հավաքեց, որ ետնապահների շարքերից հասավ Կարուանային՝ 4 հաղթանակ տանելով և այժմ ամերիկացու հետ առաջատարն է: Իր հերթին Մամեդյարով սպիտակներով պարտվեց չինացի Դին Լիրենին, որի համար էլ սա առաջին հաղթանակն էր և չինացին էլ միացավ չեմպիոնի համար պայքարին: Արդյունքում՝ մրցաշարի ավարտից 2 տուր առաջ հաղթողի համար պայքարում զարմանալի ինտրիգ առաջացավ: Միանգամից հինգ գրոսմայստեր հավակնում են չեմպիոնի կոչմանը: Նույնիսկ դժվար է պատկերացնել, թե ինչ է սպասվում եզրափակիչ տուրերում: Յուրաքաչյուր պարտիա եզրափակչի կարգավիճակ է ունենալու, ամեն միավորը ոսկու արժեք կստանա: Վերջին ճակատամարտերից առաջ այսօր մրցաշարում հանգստյան օր է: [b]Հավակնորդների մրցաշար, 12-րդ տուր [/b] Ալեքսանդր Գրիշչուկ (Ռուսաստան) - Լևոն Արոնյան (Հայաստան)՝ 0.5:0.5 Սերգեյ Կարյակին (Ռուսաստան) - Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ)՝ 1:0 Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան) - Ուեսլի Սո (ԱՄՆ)՝ 0.5:0.5 Շաքրիյար Մամեդյարով (Ադրբեջան) - Դին Լիրեն (Չինաստան)՝ 0:1 [b]Մրցաշարային դրությունը 12-րդ տուրից հետո. [/b]Կարյակին, Կարուանա՝ 7-ական միավոր, Դին Լիրեն, Գրիշչուկ, Մամեդյարով՝ 6.5-ական, Կրամնիկ՝ 5.5, Սո՝ 5, Արոնյան՝ 4:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր