211652_close_icon
views-count11753 դիտում article-date 14:55 25-03-2018

ՌԴ Կեմերովո քաղաքի առևտրի կենտրոններից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել. կա 4 զոհ. ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

ՌԴ Կեմերովո քաղաքի «Зимняя вишня» առևտրի կենտրոնում հրդեհ է բռնկվել: Այս մասին հայտնում է РИА Новости-ն: Հրդեհի հետևանքով կա 4 զոհ, ովքեր երեխաներ են: Ըստ նախնական տեղեկությունների՝ վերջիններիս դիերը հայտնաբերվել են առևտրի կենտրոնի կինոթատրոններից մեկի դահլիճում: Աղբյուրի տեղեկություններով՝ հրդեհը բռնկվել է կինոթատրոնի դահլիճում: Այրվել են 4 հարկանի կենտրոնի 3 հարկերը: Առևտրի կենտրոնից տարհանվել են բոլոր հաճախորդները: Այս պահին տեղում աշխատում են համապատասխան ծառայությունների ներկայացուցիչները:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր