211652_close_icon
views-count20465 դիտում article-date 23:23 24-03-2018

Եթե Հայաստանում ամեն ինչ այս Կենտրոնի պես ըլլա, մենք հարց չունինք:Սա արդեն միջազգային չափանիշներին համապատասխան կենտրոն է. Կարո Դերձակյան.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Ամերիկահայ բժիշկ, պրոֆեսոր, բարերար Կարո Դերձակյանը և նրա կինը՝ Սիլվա Դերձակյանն այցելել են Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն: Բարերարներին ուղեկցում էին Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը և Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի տնօրեն Հայկուհի Մինասյանը։ Ա. Մուրադյանը ներկայացրեց վերականգնողական կենտրոնի առօրյան, Կ. Դերձակյանը և նրա կինը եղան գրեթե բոլոր հարկերում, որից հետո հանգստի սենյակում հանդիպեցին պատերազմի ժամանակ վիրավորում ստացած և կենտրոնում բուժում ստացող լեգենդար առյուծ-զինվորներին։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 15+
15+

Նմանատիպ նյութեր