211652_close_icon
views-count4696 դիտում article-date 20:41 24-03-2018

Էրդողանը Արևմուտքի երկրներին ագրեսոր է համարել

Սիրիական ճգնաժամի շուրջ Արևմուտքի բոլոր գործողությունները ընդհանրապես ուղված չեն այդ տարածաշրջանում խաղաղության հաստատմանը: Ընդհակառակը, արևմտյան երկրները ձգտում են Մերձավոր Արևելքի այդ հատվածը իրենց կողմից վերահսկելի տարածք դարձնել: Այս մասին այսօր հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: «Հենց Արևմուտքն է իր ամբողջ պատմության ընթացքում այս տաարածքում իրեն բազմիցս դրսևորել որպես զավթիչ և ագրեսոր», ասել է թուրքական առաջնորդը: Էրդողանի խոսքերով, միայն իր երկիրն է ի վիճակի կարգ ու կանոն հաստատել տարածաշրջանում: «Հենց այդ պատճառով էլ Թալ-Ռիֆատից մինչև Ռեսուլայն ընկած սիրիական շրջանների բնակչությունը հանդես է գալիս Թուրքիայի միջամտության օգտին: Մեր քաղաքականությունն ու մեր գործողությունները մարդկանց գիտակցության մեջ ընկալվում են անվտանգության, խաղաղության, հանդարտության և կարգ ու կանոնի հետ», ասել է Էրդողանը: Նշենք, որ պաշտոնական Դամասկոսը բազմիցս Անկարային մեղադրել է սիրիական տարածքի մի մասի միտումնավոր օկուպացիայի մեջ:

Նմանատիպ նյութեր