211652_close_icon
views-count15588 դիտում article-date 17:34 24-03-2018

Գյումրու թատրոնի հյուրախաղերով Արցախում մեկնարկեց ՀՀ մշակույթի նախարարության «Մշակութային կամուրջ» ծրագիրը

Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի՝ մարտի 23-ի և 24 - ի հյուրախաղերով Արցախում մեկնարկեց ՀՀ մշակույթի նախարարության «Մշակութային կամուրջ» ծրագիրը, որը գործում է Հայաստանի և Արցախի մշակույթի նախարարությունների՝ 2018թ. փետրվարին կնքած համագործակցության հուշագրի շրջանակում։ Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում Գյումրու թատրոնի «Բարև MAMA» ներկայացմանը երեկ դահլիճը լեփ-լեցուն էր, ընդունելությունը՝ շատ ջերմ։ Երկու ներկայացումների տոմսերն էլ ամբողջովին սպառվել են օրեր առաջ։ Երեկվա ներկայացմանը ներկա էր նաև ԱՀ մշակույթի և երիտասարդության հարցերի, զբոսաշրջության նախարար Սերգեյ Շահվերդյանը: Ներկայացումից հետո նախարարի հետ քննարկվեց Արցախի Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի փոխադարձ հյուրախաղերը Գյումրիում կազմակերպելու անհրաժեշտությունը, և Գյումրու թատրոնի տնօրենությունն իր պատրաստակամությունը հայտնեց հյուրախաղերը կազմակերպելու գործում:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+

Նմանատիպ նյութեր