211652_close_icon
views-count102261 դիտում article-date 14:37 24-03-2018

Գագիկ Սուրենյանի կանխատեսումն իրականացավ. ուժեղ քամին իր սև գործն է սկսել Վանաձորում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մարտի 24-ին, գիշերվանից սկսած՝ ուժեղ քամին ավերածություններ է արել Վանաձորում: Մարզկենտրոնում քամին քշել է Բազում կարի ֆաբրիկայի տանիքը, ինչի արդյունքում մետաղյա թիթեղներն ու տանիքի փայտյա ու երկաթյա կոնստրուկցիաները շպրտվել են մի քանի հարյուր մետր։ Ֆաբրիկայի տանիքը գրեթե 80 տոկոսով խարխլվել է: Վանաձորի մեկ այլ թաղամասում ևս տանիք է վնասվել: Սպիտակ քաղաքում ազբոշիֆեռն ընկել է քաղաքի կենտրոնական փողոցում կայանված մեքենայի վրա: Ժամեր շարունակ հոսանքազրկված է եղել Վանաձորին հարակից Գուգարք գյուղը: Հոսանքի մատակարարումը ժամեր անց վերականգնվել է: Լուսանկարները և տեսանյութը՝ Նարեկ Լալայանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 30+
30+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր