211652_close_icon
views-count2712 դիտում article-date 15:39 24-03-2018

Լավրովը Թրամփի նոր խորհրդականին «դաժան դիվանագետ» է անվանել

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի՝ ազգային անվտանգության հարցերով նորանշանակ խորհրդական Ջոն Բոլթոնին անվանել է դաժան դիվանագետ։ Ինչպես հայտնում է Telegram-ը, Լավրովը հայտարարությունն արել է Հանոյ կատարած այցելության շրջանակներում լրագրողների հետ ունեցած հանդիպման ժամանակ։ «Սակայն ևս մեկ անգամ ասում եմ՝ նա պրոֆեսիոնալ է»,-նշել է Լավրովը՝ հավելելով, որ ինքն արդեն առիթ է ունցել հանդիպելու Բոլթոնի հետ, երբ վերջինս աշխատում էր ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցչի պաշտոնում։

Նմանատիպ նյութեր