211652_close_icon
views-count4108 դիտում article-date 15:24 24-03-2018

Ստեփանակերտի օդանավակայանում կկազմակերպվի երկրորդ օդային փառատոնը

ԱՀ էկոնոմիկայի ու արտադրական ենթակառուցվածքների, ինչպես նաև մշակույթի, երիտասարդության հարցերի ու զբոսաշրջության նախարարությունների և «Յելլ Էքստրիմ պարկ» ընկերության նախաձեռնությամբ Ստեփանակերտի օդանավակայանում ամռանը կկազմակերպվի օդային երկրորդ փառատոնը: Այս մասին «[url=http://artsakhpress.am/arm/news/83023/stepanakerti-odanavakayanum-kkazmakerpvi-erkrord-odayin-paratony.html]Արցախպրես[/url]»-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրել է ԱՀ էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարության մամլո պատասխանատու Մերի Ղազարյանը: Նրա խոսքով՝ մարտի 23-ին էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարար Լևոն Գրիգորյանը Ստեփանակերտի օդանավակայանում «Յելլ էքստրիմ պարկ» նախագծի հեղինակ, համահիմնադիր Տիգրան Չիբուխչյանի հետ փառատոնի կազմակերպման հետ կապված աշխատանքային քննարկում է ունեցել: Մասնավորապես քննարկվել են փառատոնի ծրագիրն ու միջոցառումների ցանկը, նախանշվել դրա հետ կապված կատարվելիք այլ աշխատանքներ: Սակայն փառատոնի անցկացման օրվա հետ կապված՝ այս պահին դեռ վերջնական որոշում չկա և այդ մասին հասարակությանը կտեղեկացվի ավելի ուշ:

Նմանատիպ նյութեր