211652_close_icon
views-count5170 դիտում article-date 12:58 24-03-2018

Ռուս-բրիտանական սկանդալի ֆոնին Եվրոպայի 20 երկրներ կարտաքսեն ռուս դիվանագետների

ՌԴ նախկին հետախույզ Սերգեյ Սկրիպալին ու նրա դստերը Մեծ Բրիտանիայում թունավորելուց հետո ռուս-բրիտանական լարված հարաբերությունների ֆոնին Եվրոպայի միանգամից 20 երկրներ մտադիր են արտաքսել ռուսական դիվանագիտական նրկայացուցչությունների աշխատակիցներին։ Այդ մասին հայտնում է բրիտանական The Times պարբերականը՝ անվանելով այդ միջոցառումը աննախադեպ։ Թերթի տվյալներով՝ դրանց թվում են Գերմանիան, Ֆրանսիան, Լեհաստանը, Նիդերլանդները, Չեխիան, Իռլանդիան, Էստոնիան, Լիտվան և Բուլղարիան։ Ավելի վաղ հայտնել էինք, որ հետ է կանչվելու նաև ՌԴ-ում Եվրամիության դեսպանը։ Իսկ նախօրեին «Սկրիպալի գործի» առնչությամբ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը ԱՄՆ-ի ազգային հետախուզությանն է կոչ արել արտաքսել ռուս դիվանագետնեերին։

Նմանատիպ նյութեր