211652_close_icon
views-count2852 դիտում article-date 15:55 24-03-2018

Թրամփի՝ ազգային անվտանգության գծով նոր խորհրդականը պատրաստվում է «մաքրել» Սպիտակ Տունը

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի՝ ազգային անվտանգության հարցերով նոր խորհրդական Ջոն Բոլթոնը մի քանի տասնյակ ծառայողների է պատրաստվում հեռացնել աշխատանքից, ովքեր հավատարիմ չեն նախագահին։ Այդ մասին գրում է Foreign Policy թերթը՝ հղում անելով մի քանի աղբյուրների։ Թերթի տվյալներով՝ Բոլթոնը և իր թիմը մտադիր են նախկին նախագահ Բարաք Օբամայի վարչակազմում աշխատած և այս պահին էլ Թրամփի վարչակազմում աշխատողներին հեռացնել Սպիտակ Տնից։ «Բոլոր նրանք, ովքեր այստեղ են Օբամային ղեկավարման տարիներից, թող պատրաստվեն հավաքել իրենց իրերը»,-ասել է աղբյուրը։

Նմանատիպ նյութեր