211652_close_icon
views-count4298 դիտում article-date 11:17 24-03-2018

Հայոց ցեղասպանության մասին հոլովակը կներկայացվի Կաննի կինոփառատոնի ծրագրի շրջանակներում

Ուկրաինայի հայերի միության հայոց ցեղասպանության մասին հոլովակը կներկայացվի Կաննի 71-րդ կինոփառատոնի ծրագրի շրջանակներում: «Շնորհակալություն նորից բարգավաճելու հնարավորության համար: Հայեր» անվանումով հոլովակը նվիրված է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Անդրանիկ Բերբերյանի եւ Անդրեյ Լիդագոսվսկու 2D անիմացիան նռան հատիկի կերպարով է ստեղծված: [url=http://analitikaua.net/2018/sotsialnyiy-rolik-soyuza-armyan-ukrainyi-v-programme-cannes-short-film-corner]AnalitikaUA.net[/url]-ի փոխանցմամբ՝ «Շնորհակալություն նորից բարգավաճելու հնարավորության համար: Հայեր» անվանումով հոլովակը Ուկրաինայում և արտերկրում միանգամից մի քանի փառատոնների ծրագրերում է ընդգրկվել: Դրանցից են Ուկրաինայի Molodiya Festival սոցիալական գովազդի փառատոնը, KLIK անիմացիայի միջազգային փառատոնը, Reanimania անիմացիոն կինոյի ամենամյա բաց միջազգային հայկական փառատոնը: Ինչպես նշել է ուկրաինացի պրոդյուսեր, ռեժիսոր Անդրանիկ Բերբերյանը՝ «Սա ցույց է տալիս, որ աշխարհը ընդունում է մեր նոր հաղորդակցության ուղին և պատրաստ է միանալ դրան՝ ավելի մոտենալով հայ ժողովրդին, նրա մշակույթին»:

Նմանատիպ նյութեր