211652_close_icon
views-count32313 դիտում article-date 21:57 23-03-2018

Ոստիկանության 6-րդ գլխավոր վարչությունում նյութեր են նախապատրաստվում Լոռու մարզի Վահագնի համայնքի ղեկավարի տեղակալ, ժամանակավոր պաշտոնակատարի կողմից յուրացումներ կատարելու փաստով

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ) գլխավոր վարչության 1-ին վարչության 4-րդ բաժնի ծառայողները օպերատիվ տվյալներ են ստացել այն մասին, որ Լոռու մարզի Վահագնի համայնքի ղեկավարի տեղակալ և ժամանակավոր պաշտոնակատար, նույն համայնքի բնակիչ, 60-ամյա Անուշ Հովհաննիսայնը 2016 և 2017 թվականների ընթացքում համայնքի ավագանու անդամների մասնակցությամբ թույլ է տվել պաշտոնեական լիազորությունների չարաշահումներ և այլ օրինախախտումներ, որոնց շրջանակներում համայնքի ավագանու որոշումներով սոցիալական օգնություններ են հատկացվել համայնքի ղեկավարի, ավագանու անդամների ընտանիքի անդամներին, համայնքի բնակիչ չհանդիսացող անձանց, ինչպես նաև ՀՀ-ում տվյալ պահին չգտնվող համայնքի բնակիչներին, իսկ որոշ դեպքերում կեղծվել են նաև ավագանու անդամների ստորագրություններն, որոնց հետևանքով համայնքին պատճառվել է խոշոր չափերի վնաս: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվ տվյալներ են ստացվել նաև, որ Վահագնի համայնքի աշխատակիցների հաստիքացուցակներում 2012թ.-ից որպես դաշտային պահակ գրանցված, նույն համայնքի բնակիչ, 32-ամյա Հովհաննես Վ.-ն և որպես տեխնիկական աշխատող գրանցված վերջինիս կինը՝ Վանաձոր քաղաքի Տարոն 4 թաղամասի բնակիչ, 24-ամյա Ջուլյետա Բ.-ն աշխատանքի չեն հաճախել և մոտ 2 տարի նրանք բնակվել են Վանաձորում, իսկ որպես աշխատավարձ դուրս գրված գումարները Ա. Հովհաննիսյանը յուրացրել է: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր