211652_close_icon
views-count1660 դիտում article-date 20:26 23-03-2018

Ինչպե՞ս մասնակցել տեղական ինքնակառավարմանը. դասընթաց ՔՀԿ ներկայացուցիչների համար

«Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է Եվրամիության կողմից, այսօր՝ մարտի 23-ին, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների (ՔՀԿ) համար կազմակերպվել էր դասընթաց՝ «Հանրային մասնակցությունը տեղական ինքնակառավարմանը. խոշորացված համայնքների առանձնահատկությունները» թեմայով: Դասընթացը վարել է Հայաստանի համայնքների միության փորձագետ Արշավիր Ղուկասյանը։ Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիան գործունեություն է ծավալում ինչպես Երևանում, այնպես էլ՝ մարզերում: Ասոցիացիայի ներկայացուցիչ Անի Երեմյանը պատմեց, որ մարզային ներկայացուցիչներ միջոցով հնարավոր է դառնում իրականցնել մի շարք գործառույթներ, որոնք Երևանից հնարավոր չէ անել, և այս դեպքերում մեծապես կարևորվում է ՏԻ մարմինների հետ համագործակցությունը. «Տեղական ինքնակառավարման մարմինների հետ խնդիրների դեռ չենք առընչվել, բայց տեղեկացված և կրթված լինելը մեծ նշանակություն ունի, քանի որ, եթե գիտես՝ ինչ խնդրի հետ կարող ես առընչվել՝ լուծումները ավելի կիրթ ու գրագետ կարող ես ցուցաբերել։ Մենք ՏԻՄ-երի հետ ունենք լավ հարաբերություններ ու գրեթե բոլոր դեպքերում, երբ դիմել ենք ինչ-որ հարցով՝ աջակցություն ստացել են, թե ուղղակի խոսքով, թե գործողություններով»,- Անի Երանյանը պատմեց նաև, որ նախորդ տարի «Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիան» Ծաղկաձորում մեծ գիտաժողով է անցկացրել, որի կազմակերպման համար աջակցություն են ստացել ոստիկանությունից, քաղաքապետից։ Նոր Բայազետի զարգացման համայնքային բարեգործական հիմնադրամի տնօրեն Արման Մարուխյանը նշեց, որ իրենց համայնքում որևէ կառույցի և տեղական ինակառավարման մարմնի միջև համագործակցությունը սերտ է. «Մեր կազմակերպությունը երկար ժամանակ է համագործակցում է համայնքի հետ, ներքին խնդիրներ չունենք»,- նա հավելեց նաև, որ չի կարող ասել, թե ՔՀԿ-ների և ՏԻՄ-երի հարաբերություններն ինչպիսին կլինեն խոշորացված համայնքների դեպքում։ Նշենք, որ դասընթացին մասնակցում էին ՔՀԿ 8 ներկայացուցիչ։ Մասնակիցների հիմնական մասը կանայք և երիտասարդ ակտիվիստներ էին: Եթե Դուք նույնպես քաղակտիվիստ եք և ցանկություն ունեք իրավաբանական աջակցություն ստանալու, ապա դիմեք մեզ [email protected] հասցեով՝ առաջիկա դասընթացին գրանցվելու և իրավաբանական խորհրդատվություն ստանալու համար։ «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրն իրականացվում է ԵՄ ֆինանսավորմամբ՝ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից գործընկերներ «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ի (Չեխիա), «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-ՍԻՎԻՏԱՍ» ՀԿ-ի, «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ-ի, «ՓՄՁ համագործակցության ասոցիացիա» ՀԿ-ի և «Հայաստանի համայնքների միություն» իրավաբանական անձանց միության հետ համագործակցությամբ: Ծրագրի նպատակն է մեծացնել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) և դրանց կոալիցիաների/ցանցերի ազդեցությունը հանրային քաղաքականության մշակման գործընթացի վրա։ Սա հնարավորություն կտա կազմակերպություններին (ովքեր արդեն իսկ աշխատում են թիրախային կոալիցիաներում) ձեռք բերել նոր ռեսուրսներ, քաղհասարակության փորձագետներին միավորել և խրախուսել իրենց մասնակցությունը տեղական և ազգային քաղաքականությունների օրակարգի ձևավորմանը, հատկորոշել ընդհանուր խնդիրներն ու առաջնահերթությունները և դիմել կառավարությանը՝ կառուցողական և ռազմավարական քաղաքականության վերաբերյալ նախաձեռնություններով։ Ծրագրի շրջանակներում ենթադրամաշնորհներ կտրամադրվեն ՔՀԿ-ներին և ՔՀԿ-ների կոալիցիաներին, որոնք կուղղվեն հանրային քաղաքականությունների զարգացմանն ու կունենան շոշափելի արդյունքներ 9 թիրախային ոլորտում, որոնցից են արդարադատությունը, կրթությունը և բիզնեսը: Իրավաբանների հայկական ասոցիացիան (ԻՀԱ) ստեղծվել է 1995թ.-ին: ԻՀԱ-ի առաքելությունն է նպաստել Հայաստանում իրավունքի գերակայության, ժողովրդավարության և քաղաքացիական հասարակության կայացմանը, որտեղ բնակչությունն իրազեկ է, իսկ նրա իրավունքները՝ պաշտպանված: Մինչև 2016 թ. փետրվար ամիսը ԻՀԱ-ի անվանումն էր Հայասատանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա: [b]Աստղիկ Կարապետյան Հանրային կապերի համակարգող[/b] Էլ. Հասցե՝[email protected] Կայք՝ http://www.armla.am, http://ccd.armla.am
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 0+
0+

Նմանատիպ նյութեր