211652_close_icon
views-count15167 դիտում article-date 20:14 23-03-2018

Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց ավագ քննիչին և փաստաբանին կաշառք տալու գործով դատաքննությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ մարտի 23-ին, Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ նստավայրում, դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ, շարունակվեց ավագ քննիչ Միքայել Զադոյանի եւ փաստաբան Գայանե Գալոյանի մասնակցությամբ 3 հազար դոլար կաշառք պահանջելու եւ ստանալու գործով դատաքննությունը: Գործով վկաներից հարցաքննվեց կաշառքի գործով ամբաստանյալ Բաբկեն Գասպարյանի որդին՝ Սոս Գասպարյանը, ով մեկ այլ քրեական գործի շրջանակում կալանքի տակ է գտնվում: Ըստ մեղադրանքի, հենց որդուն առաջադրված մեղադրանքը վերաորակելու համար էլ Բ. Գասպարյանը փաստաբան Գ. Գալոյանի միջոցով կաշառք է տվել քննիչ Մ. Զադոյանին: Վկան պատմեց, որ իրենց խորհուրդ են տվել դիմել փաստաբան Գ. Գալոյանին, ով էլ տեղեկանալով գործի նյութերին, գնացել է քննչական, տեսել քննիչներին և վերադառնալով ասել է, որ քննիչները 3.000 դոլար փող են ուզում՝ իր արարքը վերաորակավորելու ինքնապաշտպանության հոդվածով եւ չկալանավորելու համար։ Սոս Գասպարյանը պատմեց, որ իր հայրը 3000 դոլար է տվել Գ. Գալոյանին, փաստաբանն էլ գումարը պայուսակն է դրել, սակայն վկան չհիշեց թե պայուսակի գույնը, թե տեսակը և թե այլ մանրամասներ: Վկան պատմեց նաեւ, որ Գալոյանն ու քննիչ Զադոյանը հետագայում իրեն այցելել են քրեակատարողական հիմնարկում, ասել են, որ մեղադրանքի վերաորակավորում լինելու է, ուղղակի պետք է որոշ ժամանակ սպասի։ Դատավոր Մ. Մակյանը, դատական նիստը անմիջապես սկսելուց հետո հայտարարեց նաեւ, որ Գ. Գալոյանի մոտ առկա են մի շարք հիվանդոություններ, որոնք ընդգրկված չեն Կառավարության որոշմամբ՝ պատիժը կրելու հետ անհամատեղելի հիվանդությունների շարքում, իսկ բուժումը կարող է կազմակերպվել նրա՝ կալանքի տակ գտնվելու պայմաններում՝ քրեակատարողական հիմնարկում: Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի՝ Բ. Գասպարյանը որդու օգտին իրենց լիազորությունների շրջանակում գործողություններ կատարելու դիմաց Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի ավագ քննիչ Մ. Զադոյանին եւ բաժնի պետի տեղակալ Բունիաթ Եղիազարյանին փաստաբան Գ.Գալոյանի օժանդակությամբ եւ տվել է առանձնապես խոշոր չափերով կաշառք: Գ. Գալոյանը մեղադրվում է կաշառք ստանալուն օժանդակելու մեջ, իսկ Մ. Զադոյանը՝ Գ. Գալոյանի օժանդակությամբ եւ միջոցով Բ. Գասպարյանից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ: Բ. Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, Գ. Գալոյանին՝ ՔՕ 38-311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, իսկ Մ. Զադոյանին՝ ՔՕ 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով: Բ. Գասպարյանը ստորագրությամբ ազատ է արձակվել, իսկ մյուս երկուսը կալանքի տակ են: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 29+
29+

Նմանատիպ նյութեր