211652_close_icon
views-count6601 դիտում article-date 19:32 23-03-2018

ՀՀ ազգային հերոս Սպարապետ Վազգեն Սարգսյանի մասին լավագույն շարադրությունների հեղինակները պարգևատրվեցին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Մայրաքաղաքի մի շարք դպրոցներում Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան տարեդարձի առթիվ անցկացված դպրոցական շարադրությունների մրցույթի նախաձեռնողը Երկրապահ կամավորականների միությունն էր, և հենց ԵԿՄ վարչությունում էլ կայացավ մրցույթի ամփոփումը: Մինչ բուն միջոցառման սկիզբը, երկրապահական ոգուն համապատասխան, անցկացվեց ծաղկադրում: Ծաղիկներ խոնարհվեցին ինչպես Սպարապետ Վազգեն Սարգսյանի կիսանդրու մոտ, այնպես էլ՝ խաչքարերի պուրակի բոլոր խաչքարերին: Մրցույթի մասնակից աշակերտները, հյուրերը, մանկավարժները շրջայց կատարեցին ԵԿՄ թանգարանում, գրադարանում: Մրցույթի արդյուքների ամփոփման ժամանակ նման հայրենասիրական ձեռնարկները կարևորեցին թե՛ ԵԿՄ վարչության փոխնախագահ Արա կետիկյանը, թե՛ Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության ներկայացուցիչ Անահիտ Մելքոնյանը, թե՛ մրցատյանի նախագահ, ԵԿՄ վարչության անդամ Նունե Մանուկյանը: Քաղաքապետարանի հանրակրթության վարչության կողմից հավանության արժանացած 13 շարադրություններից լավագույնը ճանաչվեցին և երկրապահական հուշամեդալի ու պատվոգրի արժանացան Մառլենա Սարգսյանի (թիվ 147դպրոց), Հասմիկ Վարդանյանի (թիվ 12 դպրոց) և Քրիստինե Առաքելյանի (թիվ 138 դպրոց) աշխատանքները: Երկրապահական պատվոգրերի արժանացան նաև լավագույն տասնայակում տեղ գտած մյուս շարադրությունների հեղինակները: «Սիրելի՛ սպարապետ, այսօր էլ հայ զինվորը, քո կերպարը սրտում, սահմանագծին կանգնած, հաղթահարում է ամեն դժվարություն, կանխում թշնամու ցանկացած ոտնձգություն: Նրանք կլինեն քո արժանի փոխարինողը: Նվիրյալ հայորդիները քո կիսատ թողած գործը ավարտին կհասցնեն»,- վստահեցնում է Մառլենան: Հասմիկն էլ հավաստում է, որ «Սպարապետ Վազգեն Սարգսյանի օրինակով կարելի է մեր ողջ հայ ազգի հայորդիներին կրթել և դաստիարակել՝ սերմանելով նրանց մեջ առյուծասիրտ մարտական ոգի, հայրենիքի հանդեպ սեր ու նվիրվածություն»: Հյուրերը՝ քաղաքապետարանի ներկայացուցիչները,մանկավարժները, ծնողները և աշակերտները, կարևորեցին Երկրապահի նման հայրենասիրական դաստիարակչական նախաձեռնությունը: Երկրապահը, հավատարիմ իր սկզբունքներին, մշտապես կարևորում և խրախուսում է հայրենիքի հանդեպ սերն ու նվիրվածությունը, իսկ Սպարապետի կյանքն ու գործունեությունը հայրենասիրության վառ օրինակ են սերունդների համար:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 21+
21+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր