211652_close_icon
views-count10863 դիտում article-date 23:00 23-03-2018

Թուրք երգչուհին ազատազրկվել է՝ երգում Էրդողանին հիշատակելու համար

Թուրք երգչուհի Զուհալ Օլջայն ազատազրկվել է՝ իր երգում երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին հիշատակելու համար։ Այս մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները։ Աղբյուրը մանրամասնում է, որ 2016 թվականին Օլջայը ելույթի ժամանակ փոխել է երգի տեքստը և երգել «Ռեջեփ Թայիփ Էրդողան, ամեն ինչ դատարկ է, ամեն ինչ սուտ։ Մի օր այս կյանքը կավարտվի, և դուք կասեք․ «Սա երազ էր»։ Ինչպես նաև երգի կատարման ընթացքում միջնամատ է ցույց տվել։ Երգչուհին հերքել է մեղադրանքն ու պնդել, որ ինքը փոխել է բառերը բացառապես հանգերի համար, իսկ վիրավորական ժեստն ուղղված է եղել առաջին շարքում նստած հանդիսատեսներից մեկին, որը նկատողություն է արել իրեն։ Թուրքիայում նախագահի հասցեին հնչեցված անարգանքը պատժվում է տուգանքով կամ 1-ից մինչև 4 տարի ազատազրկմամբ։ Այս մեղադրանքի համար երգչուհի Օլջայն ազատազրկվել է 10 ամսով, մինչդեռ մեղադրողը 4 տարի էր պահանջել։

Նմանատիպ նյութեր