211652_close_icon
views-count1819 դիտում article-date 20:18 23-03-2018

ԵՊՀ պատվիրակությունն Անթիլիասում մասնակցել է Հայաստանի Հանրապետության 100-ամյակին նվիրված համաժողովին

Մարտի 21-23-ն Անթիլիասում Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության նախաձեռնությամբ կազմակերպվել է համաժողով՝ նվիրված Հայաստանի Հանրապետության 100-ամյակին: Համաժողովն իրականացել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինի և Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հովանավորությամբ: Համաժողովին ներկա են եղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը, Հայաստանը և Սփյուռքը ներկայացնող պրոֆեսորներ, եկեղեցականներ, որոնց թվում են եղել նաև ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը, Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկան Գեղամ Պետրոսյանը, Արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը: Եռօրյա համաժողովն անցկացվել է պրոֆեսորներ Ռիչարդ Հովհաննիսյանի ու Աշոտ Մելքոնյանի և Երվանդ Փամբուկյանի նախագահությամբ: Համաժողովին ԵՊՀ ներկայացուցիչները հանդես են եկել զեկուցումներով: ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը ներկայացրել է «Անկախական շարժումը Հայաստանի մեջ 1980-ական թվականներին», Իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը՝ «Հայ-իրանական հարաբերությունները 1918-1920 թվականներին» խորագրով զեկուցումները, իսկ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկան Գեղամ Պետրոսյանը հանդես է եկել «Հայաստանի Հանրապետության հարաբերությունները Ռուսաստանի ոչ խորհրդային պետական կազմավորումների հետ (1918-1920 թվականներին)» զեկուցմամբ: [b]Երևանի պետական համալսարան-YSU[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր