211652_close_icon
views-count1460 դիտում article-date 17:49 23-03-2018

Ուրուգվայի համալսարանում կդասավանդվի արևելահայերեն

Ուրուգվայի համալսարանի հումանիտար և մանկավարժական գիտությունների ֆակուլտետի օտար լեզուների ինստիտուտում ուսանողների համար բացվել է արևելահայերենի կուրսեր: Այս մասին տեղեկատվությունը հրապարակվել է համալսարանի պաշտոնական կայքում մարտի 16-ին: Հայտերի ընդունման վերջնաժամկետն ապրիլի 6-ն է: [url=https://armenpress.am/arm/news/927383/]«Արմենպրեսի»[/url] հաղորդմամբ, արևելահայերենի ուսուցման կուրսերի անցկացումը կատարվում է 2016 թվականին ԵՊՀ-ի ու Ուրուգվայի համալսարանի միջև կնքված համագործակցության համաձայնագրի շրջանակում: Համաձայնագրի նպատակն է աջակցել մշակույթի, կրթության, գիտական հետազոտությունների տարածմանը: Դասընթացներն անցկացնելու է բանասեր, հայոց լեզվի և գրականության մասնագետ Հովհաննես Բոդուկյանը:

Նմանատիպ նյութեր