211652_close_icon
views-count2899 դիտում article-date 17:25 23-03-2018

Երևանի ավագանու նիստերը լրագրողների համար փակ կանցկացվեն

Երևանի ավագանու նիստերը լրագրողների համար փակ կանցկացվեն: Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ այսօրվա արտահերթ նիստում ընդունեց կառավարության կառուցվածքի և գործունեության մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը: Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն ասաց, որ առաջին ընթերցումից հետո ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքին վերաբերող հատվածում փոփոխություններ են եղել: Բանն այն է, որ Երևանի ավագանու նիստերի լուսաբանման համար մտցվում են նույն պայմանները, որոնք Ազգային ժողովի դեպքում են: «ԱԺ պարագայում դահլիճում աշխատելը, կարծում եմ, շատ ավելի արդյունավետ է, որովհետև յուրաքանչյուր վայրկյան այստեղ մեր աշխատանքը չեն խոչընդոտում լրագրողները: Ես չեմ ասում, որ իրենք խոչընդոտում են օրինաստեղծ աշխատանքը, բայց յուրաքանչյուրը պետք է հնարավորություն ունենա անարգել իրականացնել իր աշխատանքը: ԱԺ նիստերի մասով այս պահին ուղիղ հեռարձակում է իրականացվում հարակից սրահում, և լրագրողները հնարավորություն ունեն ոչ միայն տեսնել, այլ նաև ձայնագրել այս նիստերի ընթացքը: Մենք իրենց չենք խանգարում, իրենք՝ մեզ: Եվ նույն դրույթն ամրագրվում է Երևանի ավագանու նիստերի մասով»,- ասաց Դավիթ Հարությունյանը:

Նմանատիպ նյութեր