211652_close_icon
views-count5906 դիտում article-date 16:10 23-03-2018

Ալեքսանդր Լապշինը կայցելի Երևան

«Իսկ ես Երևան եմ թռչում՝ տուրիստական ցուցահանդեսի: Պետք է ներկայացնեմ «Լապշինի հետքերով դեպի Բաքու» հեղինակային ծրագիրը, ծրագրում ներառված է Մեհրիբան Ալիևայի անձնական օդանավով թռիչքը, Քուրդահանի բանտում all inclusive հանգիստն ու Բաքվի ծանր հանցագործությունների դատարանը: Տուրի արժեքը պայմանագրային է: Կատակում եմ: Իրականում ցուցահանդեսում կպատմեմ ճանապարհորդությունների մասին, հետաքրքիր կլինի, համեցեք»,-ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Լապշինը: Հինգերորդ միջազգային մասնագիտացված In Tour Expo 2018 ցուցահանդեսը կանցկացվի ապրիլի 20-22-ը Երևանում:

Նմանատիպ նյութեր