211652_close_icon
views-count8620 դիտում article-date 12:58 23-03-2018

Եթե Բաքուն լրջորեն մտահոգված է ջրի հասանելիությամբ, կարող է հարցը Ստեփանակերտի հետ քննարկել. ՀՀ ԱԳՆ

Եթե Բաքուն լրջորեն մտահոգված է ջրի հասանելության հարցերով, կարող է դա Ստեփանակերտի հետ քննարկել: Այս մասին ասաց ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը՝ [url=https://news.am/arm/news/442563.html]NEWS.am[/url]-ի խնդրանքով մեկնաբանելով Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցչի մեղադրանքները: «Ադրբեջանի ԱԳՆ-ում, ամենայն հավանականությամբ, Նովրուզը չափից ավելի բուռն են նշում, եւ աշխատավայրում սպիրտային խմիչքները չարաշահում են: Բաքվի պաշտոնյայի մեկնաբանություններն այլ բացատրություն չունեն: Եթե Բաքվին լրջորեն հետաքրքրում են ջրի հասանելիության ապահովման եւ ջրային պաշարների կառավարման հետ կապված հարցերը, ապա դրանք կարող է Ստեփանակերտի հետ քննարկել, որը բազմիցս նման պատրաստակամություն է հայտնել: Կարծում եմ՝ Ստեփանակերտը դեռեւս պատրաստ է այս ոլորտում համագործակցելուն»,- հայտարարեց Տիգրան Բալայանը: Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=https://news.am/arm/news/442563.html]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր