211652_close_icon
views-count3617 դիտում article-date 12:32 23-03-2018

Կայացել է Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղարի, Հայաստանի ու Մադագասկարի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը

Փարիզում աշխատանքային այցելությամբ գտնվող Հայաստանի արտգործնախարար, Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովի նախագահ Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ ՖՄԿ-ում նախագահող Մադագասկարի արտգործնախարար Անրի Ռաբարի-Նձակայի և Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Միկաել Ժանի հետ։ Հանդիպմանը հանգամանալից քննարկվեցին հոկտեմբերի 7-12-ը Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի, արտգործնախարարների համաժողովի, մշտական խորհրդի, նաև հարակից միջոցառումների նախապատրաստական աշխատանքները։ Միկաել Ժանը, Էդվարդ Նալբանդյանը և Անրի Ռաբարի-Նձական մանրամասն անդրադարձան գագաթաժողովի բովանդակային հարցերին՝ ընդունվելիք փաստաթղթերին, քննարկումների գլխավոր ուղղություններին։ Մտքեր փոխանակվեցին Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գործունեության մի շարք ուղղությունների շուրջ։

Նմանատիպ նյութեր