211652_close_icon
views-count5474 դիտում article-date 12:06 23-03-2018

Եվրամիությունը հետ է կանչում Ռուսաստանից իր դեսպանին

Շվեդիայի վարչապետ Ստեֆան Լևենը հայտնել է Ռուսաստանից Եվրամիության դեսպանին հետ կանչելու ԵՄ անդամ պետությունների առաջնորդների կայացրած որոշման մասին, հաղորդում է Ria Novosti-ն։ Բացի այդ, գործակալության աղբյուրի փոխանցմամբ, ԵՄ մի քանի երկրներ կարող են, հետևելով բրիտանական իշխանություններին, Սկրիպալի գործի շրջանակներում արտաքսել ռուս դիվանագետների։ Նախօրեին Bloomberg գործակալությունը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ Լոնդոնում ցանկանում են, որպեսզի եվրոպական երկրները արտաքսեն իրենց երկրներում աշխատող ռուս դիվանագետներին։ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյն էլ հայտարարել է, որ այդ նպատակով Միացյալ Թագավորությունը հետախուզական տվյալներ է պատրաստվում փոխանցել ԵՄ երկրներին։

Նմանատիպ նյութեր