211652_close_icon
views-count3699 դիտում article-date 10:37 23-03-2018

Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանին դատի են տվել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Դատական հայց է ներկայացվել Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի դեմ: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ մարզպետն աշխատանքից ազատել է մարզպետարանի աշխատակից Վարազդատ Հակոբյանին, վերջինս էլ իր իրավունքները վերականգնելու համար դիմել է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ պահանջելով իրեն վերականգնել աշխատանքի և վճարել հարկադիր պարապուրդի գումարը: Նկատենք, որ քաղաքացի Վարազդատ Հակոբյանը այսքանով չի բավարարվել և դատարան միջնորդություն է ներկայացրել, որ պատասխանողին, ի դեմս մարզպետի, արգելեն որոշակի գործողությունների իրականացումը: Սակայն դատարանը մերժել է Հակոբյանի միջնորդությունը, ինչը ըստ էության այդքան էլ զարմանալի չէ»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր