211652_close_icon
views-count13626 դիտում article-date 09:59 23-03-2018

Եվրաիության հետ վիզաների ազատականացումը 1.5 տարի անց իրականությո՞ւն կդառնա. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Չնայած 2017թ. նոյեմբերին ստորագրված ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի որոշ դրույթներ սկսել են գործել, սակայն վիզաների ազատականացման խնդիրը դեռ յոթը սարի հետևում է: Ամեն ինչ կախված է նրանից, թե Հայաստանն ինչպես կիրագործի ԵՄ-ի առաջ ստանձնած պարտավորությունները: Ի դեպ, այդ մասին բազմիցս հայտարարել է նաև ՀՀ-ում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին: Իսկ Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը «Ժողովուրդ» թերթի հետ զրույցում նշել է, թե վիզաների ազատականացմանը կարելի է սպասել առնվազն մեկ ու կես տարի անց: «Եթե ամեն ինչ լավ է գնում, մեկ ու կես տարի է տևում, եթե սկսում է ձգձգվել ինչ-որ մեկի պատճառով, կարող է տևել տարիներ: Եթե ԵՄ անդամներից մեկը սկզբունքորեն դեմ լինի, ապա կարող է և իրականություն չդառնա»,- նշել է նա»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր