211652_close_icon
views-count6628 դիտում article-date 09:37 23-03-2018

Գետափնյա գյուղի 64-ամյա բնակչուհու տունը 1988թ.-ի երկրաշարժի հետևանքով կիսաքանդ վիճակում է. նա անտարբերության է մատնված. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Արարատի մարզի Գետափնյա գյուղի բնակիչ, 64-ամյա Լուսինե Խառատյանի բնակարանը 1988թ.-ի երկրաշարժի հետևանքով դարձել էր բնակության համար խիստ վտանգավոր, իսկ ինքը ընդգրկվել է բնակարանի կարիքավորների ցուցակում: Չնայած տան նման վիճակին, Լուսինեն իր դստեր և նրա 2 անչափահաս երեխաների հետ միասին արդեն 30 տարի է՝ շարունակում է վախը սրտում ապրել այդ հասցեում: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում հուսահատ կինը ասաց, որ ինչ-որ մեկի «թեթև ձեռքով» ինքը արդեն կարիքավորների ցուցակում էլ չկա, որ պատկան մարմինների ներկայացուցիչների՝ իրեն հանդեպ ցուցաբերած այդպիսի անտարբեր վերաբերմունք ինքը չէր սպասում: Իրենց միայն օգնում է համայնքապետը, պարբերաբար գումար է հատկացնում՝ տանիքին ժամանակավոր ծածկ հարմարեցնելու համար: Նման անբարեկարգ, խոնավ, ցուրտ պայմաններում կինը ձեռք է բերել բազմաթիվ հիվանդություններ: Նա խնդրեց, որ վերջապես իր ընտանիքին տուն տրամադրեն, որպեսզի մարդավարի պայմաններում ապրեն, այլապես այդտեղ ապրելը լի է բազմաթիվ վտանգներով: Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 19+
19+

Նմանատիպ նյութեր