211652_close_icon
views-count12473 դիտում article-date 23:25 22-03-2018

Բուքմեյքերները Չեմպիոնների լիգայի հաղթողի հիմնական հավակնորդ են համարում արդեն «Բարսելոնային»՝ «Մանչեսթեր Սիթիի» փոխարեն

Բուքմեյքերական գրասենյակները փոխել են Չեմպիոնների լիգայի հաղթողի գործակիցները: Մինչ այդ հաղթողի գլխավոր հավակնորդ էր համարվում «Մանչեսթեր Սիթին», իսկ այժմ՝ «Բարսելոնան»: Կատալոնացիների հաղթանակի գործակիցը այժմ գնահատվում է 3.60 գործակցով: «Սիթին» հավակնորդների շարքում իջել է երկրորդ տեղ՝ 4.00 գործակցով: Նրանց հաջորդում է «Բավարիան»՝ 4.50: Չեմպիոնների լիգայի գործող տիտղոսակիր «Ռեալի» գործակիցը կազմում է 5.50: Բուքմեյքերներն ավելի քիչ են հավատում «Յուվենտուսի» (9.00) և «Լիվերպուլի» (12.00) հաղթանակներին: Ամենացածր գործակիցներն ունեն «Ռոման» և «Սևիլյան»՝ 61 գործակից:

Նմանատիպ նյութեր