211652_close_icon
views-count16254 դիտում article-date 23:00 22-03-2018

«Ընտանիքս իմ հենարանն է, որտեղ ինձ միշտ սպասում են». Բաբկեն Չոբանյանը անձնական բացահայտումների մասին և ոչ միայն...ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Դերասան Բաբկեն Չոբանյանին հաճախ տեսնում ենք թատրոնի բեմում և լավագույն հայկական ֆիլմերում: [url=https://www.facebook.com/exclusivearmenia]EXKLUSIVElife.com[/url]-ը դերասանից փորձել է պարզել գործնական և անձնական որոշ գաղտնիքներ, բացահայտելով նաև սպասելիք նորությունները: -[b]Նկարահանվում եք ֆիլմերում և հանդես եք գալիս թատրոնում, կխնդրեմ ասեք, որն է Ձեզ ավելի հոգեհարազատ: [/b] -Երկուսն էլ հոգեհարազատ են, մոտեցումներն են տարբեր, նրբություններ կան: Պարզապես առանց կինոյում նկարահանվելու հնարավոր է մասնագիտական որակները պահել, իսկ առանց թատրոնի ՝ դժվար է, գրեթե անհնար: [b]- Բաբկեն, շատերին է ծանոթ Ձեր ձայնը, որը լսում ենք ամեն օր: Լինելով ծնունդով Գյումրիից արդյոք չեն եղել դժվարություններ բարբառի հետ կապված:[/b] - Բարբառի հետ կապված բոլոր խնդիրները լուծվել են ուսանելուս տարիներին. Դերասանը բարբառի խնդիր չպիտի ունենա, ես էլ ամեն ինչ արեցի, որ այն խոչընդոտ չլինի: -[b] Մինչ օրս ամենատպավորիչ ֆիլմը կամ դերը որ խաղացել, կերտել եք:[/b] - Դերի տպավորիչ լինել, չլինելու մասին հանդիսատեսը կարող է խոսել, ոչ թե ես: Ես իմ բոլոր դերերն էլ սիրում եմ: [b]- Եթե ոչ դերասան ապա ինչ այլ մասնագիտություն կընտրեիք:[/b] - Ժամանակ չի եղել դրա մասին լրջորեն մտածելու, որովհետև թատրոնն իմ կյանքում բավական շուտ է հայտնվել և ընտրելու առիթ չեմ ունեցել -[b] Խոսենք անձնական կյանքի մասին, կխնդրեմ ասեք որ փուլում է այն և ինչ է ընտանիքը Ձեզ համար:[/b] - Ընտանիքս իմ հենարանն է, որտեղ ինձ միշտ սպասում են, ուր ես միշտ շտապում եմ վերադառնալ: - [b]Որպես թատրոնի և կինոյի դերասան ինչ սպասենք առաջիկայում:[/b] - Անելիքներ շատ կան, ծրագրեր, հիմնականում թատրոնի հետ կապված: Նոր ներկայացումներ: Ամենաթարմ նորությունը օրեր առաջ Կամերային թատրոնում կայացած «Սև արկղ» ներկայացման պրեմիերան է, շատ հետաքրքիր աշխատանք է: -[b] Հաջողակ համարում եք Ձեզ և ինչ է հարկավոր հաջողության հասնելու և նպատակները իրականացնելու համար:[/b] - Այո, բավականաչափ. Զբաղվում եմ իմ սիրած գործով. Դա քիչ չէ, իսկ նպատակներին հասնելու համար պետք է նախ երբեք չհանձնվել, անվերապահորեն հավատալ, որ կհասնեք դրան և իհարկե անդադար աշխատել ու կատարելագործվել: [b]- Կխնդրեմ ավարտեք հետևյալ նախադասությունս՝ «Կյանքը Ձեր համար անիմաստ կլիներ, եթե... [/b] - ... եթե ապրեի միայն ինձ համար» [b]Նյութը՝ Էմին ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻ[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր