211652_close_icon
views-count3991 դիտում article-date 23:30 22-03-2018

Հայրենադարձվող ընտանիքը գեղեցիկ ու ոգևորող օրինակ է, որը վարակիչ կլինի շատերի համար. Սփյուռքի նախարար

Այսօր՝ մարտի 22-ին, ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց հայրենադարձվող բազմազավակ ընտանիքի հայր, գործարար Կարեն Պապյանին: Ողջունելով հյուրին՝ նախարար Հրանուշ Հակոբյանը նշեց, որ Կարեն Պապյանի և նրա կնոջ՝ Սվետլանայի անզուգական ընտանիքը, որում մեծանում են նրանց 5 հիասքանչ զավակները, օրինակ են յուրաքանչյուրի համար: «1993 թվականից լինելով Հայրենիքից հեռու, ապրելով Ռուսաստանի Պերմ քաղաքում, լինելով տեղի հայ համայքնի և հայկական մշակութային կենտրոնի ստեղծման ակունքներում՝ Դուք չեք մոռացել Ձեր արմատների, պատմության ու հայրենի հողի մասին, Հայաստանը պահել եք Ձեր սրտում, հայեցի դաստիարակել Ձեր զավակներին: Պատահական չէ, որ 2011թ.-ին հայապահպանության, Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացման գործում ունեցած ավանդի համար Սփյուռքի նախարարության կողմից ստացել եք շնորհակալագիր: Եվ ահա այսօր անչափ ուրախ եմ տեղեկանալ, որ Ձեր մեծ, գեղեցիկ ընտանիքը որոշել է վերջնականապես հայրենադրձվել, ապրել ու արարել ազատ ու անկախ Հայաստանում»,-նշեց Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Շնորհակալություն հայտնելով նախարարին և ողջ նախարարությանը՝ Կարեն Պապյանը շեշտեց, որ հայրենադարձվելու որոշումն ընդունելու հարցում վճռորոշ է եղել «Արի տուն» ծրագրի դերակատարությունը: «2017 թվականին երեք երեխաներս դարձան արիտունցի, վառ տպավորություններ ստանացան և խնդրեցին մեզ վերադառնալ ու ապրել Հայաստանում: «Արի տուն» ծրագրի շնորհիվ էլ ավելի ուժգնացավ մեր երեխաների սերը Հայրենիքի նկատմամբ, նրանք ցանկանում են այստեղ սովորել, ստանալ բարձրագույն կրթություն, աշխատել: Վստահ եմ, որ նրանք կլինեն լավ քաղաքացի ու լավ հայ»,-նշեց հայրենադարձած ընտանիքի հայրը: Նախարար Հրանուշ Հակոբյանն ընդգծեց, որ Կարեն Պապյանի ընտանիքի որոշումը՝ վերադառնալու Հայրենիք, գեղեցիկ և ոգևորող օրինակ է, որը վարակիչ կլինի շատերի համար:

Նմանատիպ նյութեր